կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիայի կանցլեր Շոլցը մեկնել է Մերձավոր Արևելք

Գերմանիայի կանցլեր Շոլցը մեկնել է Մերձավոր Արևելք

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր՝ Մերձավոր Արևելք կատարելիք իր երկօրյա այցից առաջ, Իսրայելին կոչ է արել թույլատրել ավելի լայնածավալ մարդասիրական օգնության մուտքը Գազա, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նա այսօր կմեկնի Կարմիր ծովի հորդանանյան Աքաբա նավահանգիստ, որպեսզի կիրակի հանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ, նախքան վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման համար Իսրայել թռչելը:

«Այժմ անհրաժեշտ է, որպեսզի օգնությունը Գազա հասնի ավելի մեծ մասշտաբով: Սա մի հարց է, որի մասին ես նույնպես պետք է խոսեմ»,- իր ուղևորությունից առաջ լրագրողների հետ զրուցյում ասել է Շոլցը:

Նա նաև մտահոգություն է հայտնել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի ծրագրած հարձակման առնչությամբ, որտեղ ապաստան է գտել պաղեստինյան անկլավի 2,3 միլիոնանոց բնակչության կեսից ավելին:

«Վտանգ կա, որ Ռաֆահում համապարփակ հարձակումը կհանգեցնի բազմաթիվ սարսափելի քաղաքացիական զոհերի, ինչը պետք է խստիվ արգելվի»,-հավելել է նա։

  • Կիսվել: