Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա, տեղեկացնում է ՌԻԱ Նովստի-ն:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ ֆրանսիան համերաշխություն ու աջակցություն է հայտնում Ուկրաինային:
՛՛Մոբիլիզացիան շարունակվում է հատկապես նորմանդական ձևաչափում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով՛՛,-նշել է նա: