ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հրապարակումները

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հրապարակումները

Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ այդ երկրին մատակարարված С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ ես կարող եմ ասել միայն մեկ բան. այս թեման պատկանում է գերզգայուն ոլորտին։ Մենք այս թեմայով կապեր ենք ունեցել թուրքական կողմի հետ։ Եվ շարունակելու ենք շփումները», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ թուրքական իշխանամետ Hürriyet թերթը հայտնել էր, որ ժամանակին Թուրքիայի՝ Ռուսաստանից գնած С-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նրա տվյալներով՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի։ Պեսկովին հարցրել են՝ արդյոք Անկարան դիմե՞լ է վաճառքի թույլտվության համար, և ինչպե՞ս է արձագանքել Մոսկվան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: