հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում առանց շտապողականության մշակել «Թրամփի ծրագիրը»

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում առանց շտապողականության մշակել «Թրամփի ծրագիրը»

Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե լինեն երաշխիքներ, որ այն երկարաժամկետ է լինելու: Այս մասին Tagesschau-ի հետ զրույցում ասել է  Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, տեղեկացնում է DW-ն։

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները, որոնք այժմ կան «Թրամփի ծրագրում», առայժմ նկարագրված են միայն ընդհանուր գծերով, ուստի դրանց մշակումը մեծ նշանակություն ունի։

«Մեզ ժամանակ է պետք մտածելու համար, թե ինչը կարող է դառնալ ամուր խաղաղության հուսալի հիմք։ Եվ ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մոտ ժամանակներում»,-ասել է նախարարը:

Վադեֆուլը նաև նշել է, որ Ռուսաստանն այժմ ակտիվորեն մեծացնում է զինված ուժերը, ուստի վտանգ կա, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո նա կրկին ագրեսիվ գործողություններ կսկսի։ Բացի այդ, ըստ նրա, եվրոպացիներին միայն «վերջերս» են հայտնի դարձել ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի մանրամասները։ Փաստաթղթում կան կետեր, «որոնք մեր՝ եվրոպական տեսանկյունից, պետք է այլ կերպ գնահատվեն», դրանք պահանջում են քննարկում:

Գերմանիայի ԱԳ նախարարընաև կարծիք է հայտնել, որ վերջնական որոշումը Կիևինն է լինելու և այն պետք է լինի «ինքնիշխան»։

  • Կիսվել: