ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերմանիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Վրաստանը ապակայունացնելու մտադրության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Վրաստանը ապակայունացնելու մտադրության մեջ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը Վրաստանում և Մոլդովայում իրավիճակը ապակայունացնելու մտադրության մեջ, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։

«Սա Ռուսաստանի ռազմավարության մի մասն է՝ ապակայունացնելու հասարակությունները, որոնք գնում են եվրոպական ճանապարհով»,- ասել է Բուրբոքը Pais-ի իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք կիսում է այն մտավախությունը, որ Վրաստանը և Մոլդովան կարող են անցնել Մոսկվայի կողմը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով «Մոլդովայի ու Վրաստանի վրա ազդելու Ռուսաստանի փորձերն ակտիվանում են»։
«Մենք կիսում ենք նրանց հետ եվրոպական արժեքները և աջակցում ենք նրանց ցանկությանը, որ իրենք որոշեն ապրել խաղաղության և ազատության մեջ՝ Եվրոպային անդամակցելու հեռանկարով»,- հավելել է նա։

  • Կիսվել: