երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել հրաժարվել Թուրքիա ուղևորություններից

Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել հրաժարվել Թուրքիա ուղևորություններից

 

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել հրաժարվել Թուրքիա ուղևորություններից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան ցանկանում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունն իր տարածքում:

Նշենք նաև, որ ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ:

  • Կիսվել: