կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։

Սա գերմանացի նախարարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Նա Լեհաստանից գնացքով հասել է Կիև: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը:

Ժամանելուց հետո Բերբոքը հայտարարել է Ուկրաինային «տնտեսական, հումանիտար և ռազմական առումներով» հետագա աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։ Նա նաև հիշեցրել է Կիևին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։

  • Կիսվել: