երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Գերմանիան Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն կտրամադրի

Գերմանիան Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն կտրամադրի

Գերմանական զենքի օգտագործման թույլտվությունը Ռուսաստանի տարածքում վերաբերում է Խարկովի շուրջ պաշտպանական մարտերին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է 100 կմ-ից ավելի հեռահարությամբ զենքի հարվածների թույլտվության հարցը, սակայն, նախարարի խոսքով, նման որոշում դեռևս չկա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Բեռլինը Կիևին կտրամադրի լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և 500 մլն եվրո օգնություն։

«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը մնում է չափազանց կարևոր»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: