երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան սպառնացել է խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Գերմանիան սպառնացել է խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի տա, սակայն դրանց կհաջորդեն խիստ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը:

«Խիստ տնտեսական պատժամիջոցներ են նախապատրաստվել, եթե Պուտինը ռազմական քայլի գնա: Սակայն նա պետք է իմանա, որ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործողություններ չեն լինելու: Ուկրաինան, բնականաբար, կդիմադրի: Սակայն լուրջ հետևանքներ են լինելու»,- ասել է նա:

  • Կիսվել: