շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիան պահանջել է Չինաստանից պարզաբանել կորոնավիրուսի բռնկման հանգամանքները

Գերմանիան պահանջել է Չինաստանից պարզաբանել կորոնավիրուսի բռնկման հանգամանքները

Գերմանիան Չինաստանի ղեկավարությունից պահանջում է պարզաբանել երկրում կորոնավիրուսի տարածման հանգամանքները: Այս մասին հայտնում է DW-ն։

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի նախարար Գերդ Մյուլլերի խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել COVID-19-ի հարուցիչի՝ հնարավոր լաբորատոր ծագման տեսությունը: Չինական Ուհան քաղաքի վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Յուան Չժիմինը, սակայն, հերքել է վիրուսի՝ նման ծագման հավանականությունը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

  • Կիսվել: