Գերմանիան որոշել է ճանաչել է Նիուեի ինքնիշխանությունը Պոլինեզիայում. Կոռնելիուս
Գերմանիան որոշել է ճանաչել Հարավային Խաղաղ օվկիանոսում գտնվող Նիուեի ինքնիշխանությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ նրա հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
Նրա խոսքով՝ այդ քայլը վկայում է այսպես կոչված Կապույտ մայրցամաքի հետ կապերի խորացման մասին։
Կոռնելիուսը հավելել է, որ Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը, որը ներառում է 18 երկիր և արտասահմանյան տարածքներ, դրանց թվում՝ Նիուն, կարևոր գործընկեր է՝ ներառյալ կլիմայի փոփոխության հարցում:
«Մենք կցանկանայինք ամրապնդել նրանց հետ համագործակցությունը։ Նիուեի միջազգային իրավական ճանաչումը և նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստեն դրան»,-ասել է կառավարության խոսնակը։
Նշենք, որ Նիուե կղզին ընկած է Ավստրալիայի ափից մոտավորապես 4500 կիլոմետր արևելք և Նոր Զելանդիայից 2400 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այսօր 260 քառակուսի կիլոմետր տարածք և 1700 բնակչություն ունեցող Նիուն, որի մայրաքաղաքը Ալոֆին է, Նոր Զելանդիայի հետ ասոցիացիայով կապված պետության կարգավիճակ ունի։


