ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գերմանիան կրկին հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու հնարավորությունը

Գերմանիան կրկին հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու հնարավորությունը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները վստահեցնում է, որ իրենք չեն պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով:

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Ապագայում էլ գազի դիմաց չենք վճարելու ռուբլիով: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ անկախ դառնանք Ռուսաստանից»,- հայտարարել է Լինդները:
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց պետք է վճարվի ռուբլիով:

  • Կիսվել: