Գերմանիան կասկածներ ունի ամերիկյան առաջարկների որոշակի ասպեկտների վերաբերյալ․ Մերցը՝ Զելենսկիին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր Լոնդոնում անցկացված բանակցությունների ժամանակ կասկածներ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ և վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային։
«Գերմանիան վճռականորեն աջակցում է Կիևին, բայց կասկածներ ունի ամերիկյան առաջարկների որոշակի ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Մերցը:
Նշենք, որ այսօր Լոնդոնում բանակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Հանդիպման հիմնական թեման եղել են Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքները:


