Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կբանակցեն Ուկրաինայի հարցով
Այսօր Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականները կժամանեն Մայամի՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Բարաք Ռավիդը, տեղեկացնում է Axios-ը:
Նա նշել է, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի արտգործնախարարը և Կատարի վարչապետը։
Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններ իսկապես տեղի կունենան այսօր։
Բանակցություններից առաջ՝ այսօր, Ուկրաինայի նախագահը կրկնել է, որ ռուսները պահանջում են Կիևից հանձնել Դոնբասը, սակայն Ուկրաինան համաձայն չէ դրան։
«Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջում», - ասել է Վլադիմիր Զելենսկին:


