չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է լինեն Եվրոպայի վերագործարկման առաջամարտիկները․ Մակրոն

Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է լինեն Եվրոպայի վերագործարկման առաջամարտիկները․ Մակրոն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը խոստացել են միասին առաջ տանել Եվրոպան: Այս մասին հայտնում է AFP-ն։

 
Գերմանիայի ղեկավարն այցելել է Փարիզ՝ նշելու հետպատերազմյան համագործակցության 60-ամյակը, չնայած վերջին շրջանի սառը հարաբերություններում:
 
Մայրաքաղաքում գործող Սորբոնի համալսարանում ունեցած ելույթում Շոլցն ասել է, որ ամուր կապերի պահպանումը մայրցամաքի համար առանցքային է․ «Ապագան, ինչպես անցյալը, կախված է մեր երկրների համագործակցությունից՝ որպես միասնական Եվրոպայի շարժիչ ուժ»։
 
Մակրոնի խոսքով՝ «Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է լինեն Եվրոպայի վերագործարկման առաջամարտիկները»։ Նա նշել է «նոր էներգետիկ մոդելի ստեղծման», «նորարարության եւ վաղվա տեխնոլոգիաների» խրախուսման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Եվրամիությունը «պաշտպանության, տիեզերքի եւ դիվանագիտության ոլորտում անկախ աշխարհաքաղաքական ուժ դարձնելու» ապահովումը։
 
Երկու ղեկավարները պետք է մասնակցեն կառավարության համատեղ նիստին։
 
2021 թվականի վերջից Շոլցի պաշտոնավարուից ի վեր քաղաքական գործիչների միջեւ անձնական հարաբերությունները ոչ այնքան ջերմ են եղել: Բայց «կան կառուցվածքային խնդիրներ, որոնք դուրս են անձնական հարաբերություններից», - նշել է Բեռլինի արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) հետազոտող Ջեյքոբ Ռոսը:
 
1963 թվականի Ելիսեյան պայմանագիրը, որը ստորագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ առաջնորդներ Կոնրադ Ադենաուերի եւ Շառլ դը Գոլի միջեւ, նախատեսում էր ամեն ինչ՝ ռազմական համագործակցությունից մինչեւ երիտասարդների փոխանակման ծրագրեր: Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիան եւ Գերմանիան հաճախ հիմք են հանդիսացել Եվրոպայում ճգնաժամերին համատեղ արձագանքելու համար:
 
Հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, ներառում են ուկրաինական հակամարտությունը, կլիման եւ էներգետիկան, ինչպես նաեւ եվրոպական մրցունակությունը, որը բախվում է ԱՄՆ-ում «Գնել ամերիկյան սուբսիդիաների» նոր ալիքին:
 
Կիրակի օրը Շոլցը խոստացել է շարունակել աջակցել Կիեւին․ «Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ աջակցություն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Միասին, որպես եվրոպացիներ, մեր եվրոպական խաղաղության նախագիծը պաշտպանելու նպատակով»:
 
Բացի պաշտպանությունից, փոխկապակցված առեւտրի եւ էներգետիկայի խնդիրները ազդում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Գերմանիայի վրա։ Բեռլինի համար «ամեն ինչ շատ դժվարացել է, քանի որ Գերմանիայի տնտեսական եւ քաղաքական մոդելը փորձարկվում է», - նշել է Բեռլինում Ֆրանսիայի նախկին դեսպան Մորիս Գուրդո-Մոնտանը:
 
Առանց ռուսական էժան գազի կամ միջուկային էներգիայի, Բեռլինը ստիպված է մասամբ անցնել ածխի, քանի որ վերականգնվող աղբյուրները դեռեւս չեն կարող լռացնել տարբերությունը:
 
Ֆրանսիան, ընդհակառակը, պայքարում է իր հնացած միջուկային ռեակտորների նավատորմը վերանորոգելու եւ փոխարինելու համար:
 
Ողջ Եվրոպայում առաջնորդները վախենում են անդրատլանտյան առեւտրի խափանումից՝ ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտի (IRA) պատճառով, որի հետեւանքով միլիարդավոր դոլարներ կծախսվեն էկոլոգիապես մաքուր ամերիկյան արտադրության տեխնոլոգիաների վրա:
 
Ակնկալվում է, որ կիրակի օրը Մակրոնը Շոլցին կստիպի միանալ ամերիկյան օրենքին միացյալ պատասխանելուն այն բանից հետո, երբ նա այս շաբաթ ստացավ Իսպանիայի առաջնորդ Պեդրո Սանչեսի աջակցությունը:

  • Կիսվել: