շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից

Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից

Գերմանական Bilfinger SE ընկերությունը ՛՛Հյուսիսային հոսք-2՛՛ գազատարի կառուցման ծրագրից դուրս է եկել, տեղեկացնում է ՛՛Բիլդը՛՛:

Նշվում է, որ Bilfinger Se-ը հրաժարվել է մասնակցել նախագծին՝ ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու պատճառով:

Հաղորդվում է նաև, որ Bilfinger SE-ն ԱՄՆ-ին երկու նամակով տեղեկացրել է, որ կհետևի ՛՛Եվրոպական էներգետիկ անվտանգության մասին օրենքին՛՛ և որ կհրաժարվի Nord Stream 2-ի հետ  գործընկերային բոլոր հարաբերություններից ու պայմանագրերից:

  • Կիսվել: