շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանացի մասնագետները չեն բացառել Նավալնիի թունավորման վարկածը

Գերմանացի մասնագետները չեն բացառել Նավալնիի թունավորման վարկածը

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորումը «որոշ իմաստով հավանական է»՝ ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, սակայն, հայտարարել է, որ Բեռլինը պետք է բժիշկներից ավելի շատ տեղեկություններ ստանա, քանի որ գործում դեռ շատ բացեր կան:

Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիշկներն էլ պնդում են, որ Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չկան:

 Գերմանական կառավարությունը նաև նշել է, որ Նավալնին այժմ անձնական պաշտպանության կարիք ունի:

  • Կիսվել: