շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կիևի անդամակցելը ՆԱՏՕ-ին մոտակա ապագայի օրակարգի մաս չէ․ Ստոլտենբերգ

Կիևի անդամակցելը ՆԱՏՕ-ին մոտակա ապագայի օրակարգի մաս չէ․ Ստոլտենբերգ

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ժամանակ։

"Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Եվ, ի վերջո, Ուկրաինան ինքը կորոշի՝ միանալ ՆԱՏՕ-ին, թե ոչ", - ասել է Ստոլտենբերգը ։

Նա պարզաբանել է, որ դաշինքի անդամ պետությունները պետք է, իրենց հերթին, գնահատեն՝ պատրաստ է արդյոք Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելուն։

"Բայց դա մոտակա ապագայի օրակարգի կետ չէ", - նշեց նա ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: