«Գազպրոմը» շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել «Սուջա» ԳՉԿ-ին՝ հաստատված ծավալով. Կուպրիանով
«Գազպրոմը» շարունակում է գազ մատակարարել Ուկրաինայի տարածքով տարանցման համար «Սուջա» գազաչափ կայանի (ԳՉԿ) միջոցով՝ ուկրաինական կողմից հաստատված ծավալով՝ օգոստոսի 18-ի դրությամբ՝ 42 մլն խմ, ինչը գրեթե համապատասխանում է հուլիսի և օգոստոսի սկզբի սովորական մակարդակներին: Այս մասին լրագրողների հտ զրույցում ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ Կուրսկի շրջանի «Սուջա» գազաչափ կայանի միջոցով մատակարարման ուղին ներկայումս միակն է Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման համար: