հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, թե ռուսական գազի մատակարարումը Լեհաստան արդեն դադարեցվել է

«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, թե ռուսական գազի մատակարարումը Լեհաստան արդեն դադարեցվել է

«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, որ ռուսական գազի մատակարարումը Լեհաստան արդեն դադարեցվել է, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Միաժամանակ «Գազպրոմն» ընդգծել է, որ «այսօր Լեհաստանը պարտավոր է վճարել գազի մատակարարումների համար վճարման նոր ընթացակարգին համապատասխան»։

 

Ավելի վաղ լեհական Onet պորտալը, հղում անելով կառավարական շրջանակների և այլ ոչ պաշտոնական տվյալներին, հայտնել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան։

  • Կիսվել: