կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ

Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում կարծում են, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված՝ գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
 
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի որոշելու՝ ում հետ և ինչպես զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում:
 
«Վերջին տարիներին Ադրբեջանը զգալի թռիչք է կատարել սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը  երկրի նկատմամբ: Մոսկվան ու Բաքուն հենվում են վառելիքային-էներգետիկ ոլորտում բազմամյա արդյունավետ համագործակցության փորձի վրա»,- նշել է Նեչաևը՝ հավելելով, որ երկու երկրների օրակարգում առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի մշակումը:

  • Կիսվել: