հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայում զոհերի թիվը մոտենում է 15 հազարի

Գազայում զոհերի թիվը մոտենում է 15 հազարի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման սկզբից Գազայում զոհերի թիվը հասել է 14854-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 36 հազարի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի անկլավի իշխանությունների տեղեկատվական կենտրոնին։

«Մահացածների թիվը գերազանցել է 14854-ը, նրանց թվում կա ավելի քան 6150 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անհետ կորածների թիվը գերազանցել է 7 հազարը։ Ըստ իշխանությունների՝ նրանց մարմինները կարող են գտնվել ավերված շենքերի փլատակների տակ։

  • Կիսվել: