երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գազայում մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան պատճառով Իսրայելում երկու սպա է պաշտոնանկ արվել

Գազայում մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան պատճառով Իսրայելում երկու սպա է պաշտոնանկ արվել

Գազայում ավիահարվածի ժամանակ մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան դեպքի պատճառով Իսրայելում զինվորականները երկու սպայի են պաշտոնանկ արել, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հետաքննությունը լուրջ սխալներ և ընթացակարգային խախտումներ է հայտնաբերել:

Ինչպես պարզվել է՝ իսրայելական ուժերը կարծել են, թե հարձակվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների վրա, սակայն անօդաչու սարքերով հարվածել են World Central Kitchen խմբի երեք մեքենայի: Պաշտոնական հատարարության մեջ նշվում է, որ ընթացակարգերը չեն պահպանվել:

ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ այդ միջադեպից Իսրայելը դասեր է քաղել և կանի հնարավորը նման ձախողումներից խուսափելու համար:

 

  • Կիսվել: