կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են հսկիչ անցակետով անցնող պաղեստինցիներին. ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչություն

Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են հսկիչ անցակետով անցնող պաղեստինցիներին. ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչություն

Իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է ՛՛միջանցք՛՛, հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ մարդկանց ստիպում են անցնել ՛՛առանց անձնակազմի հսկիչ անցակետով՛՛, որտեղ նրանց խնդրում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ և ՛՛անցնել դեմքի ճանաչման սկանավորման պես մի բան՛՛:

Ըստ ՄԱԿ-ի՝ անցյալ շաբաթ նման դեպքերից մեկի ժամանակ անցակետում հորը ձերբակալելուց հետո երեխային ստիպել են միայնակ անցնել դրանով, ուստի ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել երեխաների պաշտպանության ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության առթիվ:

 

  • Կիսվել: