հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մայիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհերի թիվը հասել է 11-ի, այսպիսով, 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

33 զոհ գրանցվել է ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում Աբու Համիսա դպրոցի ռմբակոծման հետևանքով, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ։ Զոհերի մյուս մասը գրանցվել է Գազա քաղաքում թայլանդական ռեստորանի և ազգային շուկայի թիրախավորման հետևանքով։

Բացի այդ, մայիսի 7-ի երեկոյից մինչև մայիսի 8-ի առավոտ իսրայելական ուժերը Արևմտյան ափի տարբեր շրջաններում ձերբակալել են առնվազն 45 քաղաքացու։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 52 653 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 118 897-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: