կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գազայում իսրայելական հարվածները ևս 95 մարդու կյանք են խլել. Al Jazeera

Գազայում իսրայելական հարվածները ևս 95 մարդու կյանք են խլել. Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով hոկտեմբերի 31-ին առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ առնվազն 75 պաղեստինցի զոհվել է անկլավի հյուսիսային մասին հասցված բազմաթիվ ավիահարվածների հետևանքով։ Եվս 20 մարդ սպանվել է Գազայի հատվածի այլ շրջաններում:

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 43 204-ի, վիրավորվել է 101 641 մարդ։

Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 100 պատանդ։

 

  • Կիսվել: