հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով անցյալ տարվա հոկտեմբերից 180 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից է զոհվել

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով անցյալ տարվա հոկտեմբերից 180 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից է զոհվել

Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով  զոհվել է 180 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից, հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Զոհվածների թվում են երեք պաղեստինցի լրագրողներ, որոնք զոհվել են Իսրայելի այսօրվա հարձակումների ժամանակ։

Գազայի կառավարության մամուլի ծառայությունը կոչ է արել միջազգային հանրությանը և մամուլի կազմակերպություններին միջամտել «օկուպացիան զսպելու և շարունակվող հանցագործությունների համար այն միջազգային դատարաններում   հետապնդելու նպատակով, ինչպես նաև ճնշում գործադրել՝ դադարեցնելու շարունակվող ցեղասպանությունն ու պաղեստինցի լրագրողների սպանությունը»:

Հիշեցնենք, որ Իսրայելը նախկինում մեղադրել էր Al Jazeera-ի զոհված վեց լրագրողներին պաղեստինյան խմբավորումներին առնչություն ունենալու մեջ։

  • Կիսվել: