ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են

Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են

ԱՄՆ-ի կողմից Գազայի հատվածում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելուց հետո Գազայի վրա Իսրայելի հարվածները սաստկացել են, տեղեկացնում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ հրադադարի ավարտից հետո Իսրայելը ընդլայնել է իր հարձակումը՝ հարձակում սկսելով հարավային Խան Յունիս քաղաքի վրա: Միաժամանակ երկու կողմերն էլ հաղորդել են հյուսիսում մարտերի մեծ աճի մասին:

Հաղորդվում է նաև, որ Գազայի 2.3 մլն բնակիչների ճնշող մեծամասնությունն արդեն ստիպված լքել են իրենց տները: Ամբողջ տարածքով մարտեր են ընթանում, բնակիչները և ՄԱԿ-ի գործակալությունները ասում են, որ այժմ գործնականում անվտանգ տեղ չկա, թեև Իսրայելը վիճարկում է դա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ էին քվեարկել բանաձևին, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել:  Բանաձևի վրա վետո էր դրել Վաշինգտոնը, ձեռնպահ էր մնացել Մեծ Բրիտանիան:

 

  • Կիսվել: