ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայում հարվածներ են հասցվել դպրոցին, կան զոհեր․ ԶԼՄ

Գազայում հարվածներ են հասցվել դպրոցին, կան զոհեր․ ԶԼՄ

Գազայի հատվածում հարված է հասցվել դպրոցին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։

«Պայթյուն է տեղի ունեցել Խան Յունիս քաղաքի դպրոցում, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Սա կրթական հաստատություններից մեկն է, որը ղեկավարվում է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության կողմից:

  • Կիսվել: