Գազայում ամերիկյան զորքեր չեն լինի. ԱՄՆ փոխնախագահ
Գազայում ամերիկյան զորքեր չեն լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահը սա հստակեցրել է, և մեր բոլոր ռազմական ղեկավարները հաստատել են դա։ Մենք կարող ենք միավորել խնդրով շահագրգռված երկրներին, որպեսզի նրանք միասին աշխատեն երկարատև խաղաղության հասնելու համար։ Հենց դա է այն դերը, որը մենք կխաղանք»:
Տեսանյութը՝ այստեղ:


