ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ. Բայդեն

Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ. Բայդեն

Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ։

Թել-Ավիվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «խորը վշտացած և վրդովված է Գազայի հիվանդանոցի պայթյունից», դիմելով Նեթանյահուին հավելել է՝ «իրավիճակը այնպիսի տեսք ունի, որ դա «այլ թիմի» ձեռքի գործն է»։ Միաժամանակ Բայդենը խոստովանել է, որ «բազմաթիվ մարդիկ դրանում համոզված չեն»։

Գազայի հիվանդանոցի վրա՝ ավելի քան 800 մարդու կյանք խլած ուժգին հարվածի համար Իսրայելը մեղադրում է պաղեստինյան կողմին։

  • Կիսվել: