շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը մարդկային հիմնարար արժեքներից զուրկ գործողություն է. Էրդողան

Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը մարդկային հիմնարար արժեքներից զուրկ գործողություն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Գազայի Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցի վրա հարձակումը, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 500-ից ավելի զոհ կա:

Տեղեկությունը հայտնում է  Անադոլու-ն՝ նշելով, որ Էրդողանը հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է ՛՛մարդկային հիմնարար արժեքներից զուրկ արարք՛՛։

՛՛Հարձակումը հիվանդանոցի վրա, որտեղ գտնվում են կանայք, երեխաներ և անմեղ քաղաքացիներ, իսրայելական հարձակումների վերջին օրինակն է, որը զուրկ է մարդկային հիմնարար արժեքներից: Կոչ եմ անում ողջ մարդկությանը քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար՛՛,-իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: