Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 42,200-ը
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 42,227-ի, իսկ վիրավորներինը՝ 98,464-ի, հայտնում է Գազայի Առողջապահության նախարարությունը:
Ինչպես հաղորդվում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական կողմի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 128 մարդ: