երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 14,5 հազարը. շուրջ 6000-ը երեխաներ են

Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 14,5 հազարը. շուրջ 6000-ը երեխաներ են

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհվել է առնվազն 14,532 մարդ, հայտնել են պաղեստինյան անկլավի իշխանությունները, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ զոհերի թվում կա շուրջ 6000 երեխա և շուրջ 4000 կին։

Առնվազն 7000 մարդ Գազայի հատվածում Իսրայելի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։ Ընդ որում՝ նրանց թվում շուրջ 4,7 հազարը կանայք են ու երեխաներ։ Հակամարտության սրումից ի վեր տուժել է առնվազն 35 հազար մարդ։

Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 205 բուժաշխատող, 64 լրագրող և տեղի քաղաքացիական պաշտպանության համակարգի 25 ներկայացուցիչ։

 

  • Կիսվել: