երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գազայի հատվածում վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 3000-ի

Գազայի հատվածում վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 3000-ի

Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի 11-օրյա ռմբակոծությունների և ավիահարվածների ընթացքում զոհվածների թիվը հասել է 3000-ի, վիրավորներինը՝ 12500-ի, տեղեկացնում է WAFA-ն:

Հաղորդվում է, որ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելական բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել է 61 պաղեստինցի, վիրավորվել՝ 1250-ը։

Առողջապահության նախարարությունից նշում են, որ ակնկալվում է, որ նրանց թիվը զգալիորեն կաճի, քանի որ իսրայելական ռմբակոծություններն ու ջարդերը Գազայում շարունակվում են անդադար, իսկ մարմինները դուրս են բերվում նրանց ավերած տների ու շենքերի փլատակների տակից:

  • Կիսվել: