երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 100 զոհ կա

Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 100 զոհ կա

Ավելի քան 100 մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիjա փախստականների ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշենք, որ ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ճամբարին։

«Ջեբալիյա ճամբարում զոհերի թիվը գերազանցել է 100-ը»,- նշել է հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով վիրավորվել կամ զոհվել է 400 մարդ։

 

  • Կիսվել: