երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում

Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում

Գազայի հատվածում հրթիռակոծությունները և փողոցային մարտերը չեն դադարում, ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների և մեկը մյուսի կենդանի ուժը ոչնչացնելու մասին, իսրայելական կողմը պնդում է, որ շարունակում է բացահայտել շարժման թունելները՝ հիմնականում քաղաքացիական նշանակության կառույցների տակ:

Կրակոցներ են լսվում նաև Իսրայելի սահմանամերձ տարածքներում, Թել Ավիվում գործարկվել է օդային պաշտպանության համակարգը, լարված է իրավիճակը Իսրայել-Լիբանան սահմանին, «Հեզբոլլահը» և ՑԱՀԱԼ-ը ևս հայտնում են փոխադարձ հարձակումների մասին:

Զոհերի թիվն ավելանում է. ԶԼՄ-ների տվյալով՝ վերջին մի քանի ժամում Գազայի հատվածում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցում 17 000-ը, վիրավորներինը՝ 46 000-ը: Զոհերի թվում են նաև ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձինք: Գազայի հատվածից 1,9 միլիոն մարդ տեղահանվել է:

  • Կիսվել: