շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գազայի հատվածում հրադադարի ավարտից հետո Իսրայելական բանակն ամենայն վճռականությամբ կվերսկսի պայքարը. Հալևի

Գազայի հատվածում հրադադարի ավարտից հետո Իսրայելական բանակն ամենայն վճռականությամբ կվերսկսի պայքարը. Հալևի

Իսրայելական բանակն ամենայն վճռականությամբ կվերսկսի պայքարը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, երբ ավարտվի հրադադարը Գազայի հատվածում, Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի զորքերին հասցեագրված իր ուղերձում ասել է այդ երկրի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին, տեղեկացնում է Times of Times-ը:

Հալևիի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «ՑԱԽԱԼ-ը և նրա զինվորները կատաղի կռվում են պաշտպանելու մեր ժողովրդի կյանքը՝ հավատարիմ մնալով Իսրայելի պաշտպանության բանակի արժեքներին։ Մենք պայմաններ ենք ստեղծել պատերազմական գործողությունների այս դադարի ընթացքում պատանդառու երեխաների և մայրերի առաջին խմբին ազատ արձակելու համար»:

Նա նաև ասել է, որ զինադադարի ավարտից հետո իսրայելական բանակը «վճռականորեն» կվերադառնա «պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը շարունակելու համար»:

«Ես հանդիպել եմ ձեզնից տևական մարտերից հետո, ինչպես վերևում, այնպես էլ գետնի տակ, դժվար մարտահրավերներին ընդառաջ: Ամեն հանդիպման ժամանակ ձեր աչքերում արտացոլված էի տեսնում պահի կարևորությունը, մարտական ​​ոգին և պատերազմի բոլոր նպատակներին հասնելու վճռականությունը։ Լսում էի, ինչպես էիք ինձ ասում․ «Մենք ուզում ենք կռվել քանի դեռ չենք վերադարձրել պատանդներին»: Ուստի, մենք հենց դա ենք անում»,-նշել է Հալևին:

  • Կիսվել: