երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գազայի հատվածում բջջային կապն ու ինտերնետը կրկին ամբողջությամբ անջատվել են

Գազայի հատվածում բջջային կապն ու ինտերնետը կրկին ամբողջությամբ անջատվել են

Պաղեստինյան Paltel ընկերությունը հայտնել է Գազայի հատվածում բջջային և ինտերնետային կապի ամբողջական անջատման մասին։

«Ցավով հայտնում ենք Գազայի հատվածում բջջային կապի և ինտերնետի բոլոր ծառայությունների տրամադրման ամբողջական դադարեցման մասին։ Միջազգային կապը, որն ավելի վաղ վերականգնվել էր, կրկին անջատվել է»,- ասված էPaltel-ի X (նախկին Twitter) սոցցանցի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կապի միջոցների աշխատանքի դադարեցման պատճառների մասին ընկերությունը դեռևս չի հայտնել։

  • Կիսվել: