երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Գազայի հատվածում ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը․ ՄԱԿ

Գազայի հատվածում ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը․ ՄԱԿ

Ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Գազայի հատվածում՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների պատճառով, հայտնում է ՄԱԿ-ը։

«Համարվում է, որ Գազայի հատվածում ավելի քան 263,934 մարդ լքել է իր տունը», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը, նախազգուշացնելով, որ «այդ թիվը ակնկալվում է, որ կշարունակի աճել»:

Նշվում է, որ մինչև շաբաթ օրը մոտ 3000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները «նախորդ էսկալացիայի պատճառով»։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհերի թիվը այժմ կազմում է ավելի քան 1200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Գազայի առողջապահական մարմինը հայտնել է, որ շաբաթ օրվանից զոհերի թիվը հասել է 900-ի:

  • Կիսվել: