ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազայի հատվածում ավելի քան 2 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի. Al Jazeera

Գազայի հատվածում ավելի քան 2 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի. Al Jazeera

ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ քառօրյա հրադադարի համաձայնության շրջանակում ուրբաթ Գազա է մտել հումանիտար օգնությամբ 137 բեռնատար, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Սակայն օգնության ցուցաբերման գործակալություններն ասում են, որ 2,3 մլն մարդու, որոնք ապրում են պաշարված անկլավում, օգնություն ցուցաբերելու համար շատ ավելին է պահանջվում։ Նրանք տեղի պայմաններն անվանում են «աղետալի»։

Ահա Գազայի հումանիտար իրավիճակի կարճ նկարագրությունը.

Ավելի քան 1,7 մլն մարդ բռնի տեղահանվել է։

Շատերն անվտանգություն են փնտրում ՄԱԿ դպրոցներում եւ ապաստարաններում, որոնք խիստ ծանրաբեռնված են։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը հայտարարում է, որ մոտ 2,2 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի գոյատեւելու համար։

Գրանցվել են լուծի ավելի քան 44,000 եւ շնչառական վարակների 70 000 դեպքեր։

  • Կիսվել: