երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի մայրուղիներից մեկի վրա (տեսանյութ)

Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի մայրուղիներից մեկի վրա (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է նախօրեին Իսրայելի Աշդոդ քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու՝ պաղեստինյան կողմից հրթիռակոծվելու տեսանյութը։

Ինչպես երևում է կադրերում՝ մայրուղու երկայնքով շարժվում է ավտոմեքենա, մարդիկ ռուսերեն խոսում են միմյանց հետ այն պահին, երբ հրթիռը հարվածում է ճանապարհին։

Times of Israel-ը գրում է, որ իսրայելցի բժիշկները հայտնել են՝ միջադեպի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, նրանք վիրավորվել են ապակու և ասֆալտի բեկորներից։

Միևնույն ժամանակ՝ պարզ չէ՝ արդյոք օդային հարվածի ազդանշանները հնչե՞լ են դեպքից առաջ, քանի որ ՛՛Երկաթ գմբեթ՛՛ հակահրթիռային պաշտպանության համակարգի ավտոմատ նախազգուշացումները սովորաբար ակտիվանում են, երբ պաղեստինյան հրթիռի հաշվարկված հետագիծը ցույց է տալիս բնակեցված տարածքներին հարվածելու վտանգը:

  • Կիսվել: