շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գազան գրեթե երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և այժմ արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանի․ Անջելինա Ջոլի

Գազան գրեթե երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և այժմ արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանի․ Անջելինա Ջոլի

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նախկինում եղել է որպես բարի կամքի դեսպան և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց, Իսրայելի գործողություններն անվանել է դիտավորյալ թիրախավորում Գազայի հատվածի բնակչությանը, որը փախչելու տեղ չունի։ Նա ասել է, որ աշխարհի առաջնորդները, ովքեր չեն աջակցում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ներգրավված են հանցագործությունների մեջ։

«Սրանք միտումնավոր հարձակումներ են արգելափակված բնակչության վրա, որտեղ փախչելու տեղ չկա: Գազան գրեթե երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և այժմ արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանի: Պաղեստինցի խաղաղ բնակիչները՝ երեխաները, կանայք, ընտանիքները ենթարկվում են կոլեկտիվ պատժի և միևնույն ժամանակ նրանք զրկված են սննդից, դեղորայքից և մարդասիրական օգնությունից, ինչը հակասում է միջազգային իրավունքին», – գրել է Ջոլին սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: