երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գանձակի սրճարանում պայթյուն է որոտացել. ոստիկանությունը փնտրում է պայթուցիկ նետողին

Գանձակի սրճարանում պայթյուն է որոտացել. ոստիկանությունը փնտրում է պայթուցիկ նետողին

Գանձակում որոնողական աշխատանքներ են իրականացվում սրճարան պայթուցիկ նետած անձանց գտնելու համար։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության Գանձակի շրջանային խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Էշղին Հասիմովը։

Գանձակի ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը պայթուցիկ է նետել քաղաքի սրճարաններից մեկում։ Դեպքի վայր են անմիջապես ժամանել ոստիկանության աշխատակիցները։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ դեպքի կատարման մեջ կասկածվող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: