կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գանձագողերը թալանել են Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին

Գանձագողերը թալանել են Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին, այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:

Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ, կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը:

  • Կիսվել: