ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
G20-ի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության են եկել ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ. Մոդի

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության են եկել ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ. Մոդի

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության են եկել ամփոփիչ հռչակագրի տեքստի հարցում, փաստաթուղթն ընդունվել է: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

ԶԼՄ-ների տվյալով՝ հռչակագիրը կհրապարակվի վաղը՝ գագաթնաժողովի ավարտին, իսկ դրա ընդունումը G20-ում նախագահող Հնդկաստանը համարում է իր հաղթանակը:

Times of India-ի տեղեկություններով՝ G20-ի մասնակիցները խոր տարաձայնություններ են ունեցել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի և կլիմայական փոփոխություններին մասնակցության համար դրամական փոխհատուցումների վճարման հարցում:

  • Կիսվել: