ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայում շները հոտով կգտնեն կորոնավիրուսը

Ֆրանսիայում շները հոտով կգտնեն կորոնավիրուսը

Շներին վարժեցնողներն ու անասնաբույժները սկսել են շներին հոտով կորոնավիրուս հայտնաբերելու փորձարկումները։ Նրանց նպատակն է պարզել՝ արդյոք ծառայողական շները ունա՞կ են որոշել կորոնավիրուսով վարակված մարդուն, թե՞ ոչ, տեղեկացնում է rfi.fr-ն։

Նշվում է, որ  ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի Ազգային անասնաբուժության դպրոցի պրոֆեսոր Դոմինիկ Գրանժանի ղեկավարությամբ։

Ըստ փորձի կազմակերպիչների՝ իրենց նպատակն է պարզել՝ արդյոք կոորնավիրուսի վարակակիրներից ինչ-որ հատուկ հոտ է գալիս, որով շները կարող են տարբերակել նրանց։

Անասնաբույժներն ընդգծում են, որ եթե փորձը բարեհաջող լինի, կորոնավիրուսի ավանդական թեստերից բացի ախտորոշման համար նոր «գործիք» կունենան։

Փորձարկումներին մասնակցում են ութ շներ։

  • Կիսվել: