ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում մրցեցին Կորեան ու Չեխիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերից ոչ մեկ չիրացրեցին իրենց հնարավորությունները: Հանդիպմանը 59-րդ րոպեին Չեխիան բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Լադիսլավ Կրեչին: Հարավկորեացիներին հաջողվեց ոչ միայն հետ բերել կորցրածն, այլ նաև հաղթանակի հասնել: 67-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Հվանգ Ին, իսկ 80-րդ րոպեին իր հավաքականի համար հաղթական գնդակը խփեց Օհ Հյեն-Գյուն:

Երկրորդ տուրում Մեքսիկան կխաղա Կորեայի հետ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը` Չեխիայի հետ: Երկրորդ տուրը կկայանա հունիսի 19-ին:

 

  • Կիսվել: