ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել». «Իրավունք»

Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Որոշ քաղաքական ուժերի, ավելի կոնկրետ՝ 2026 թվականի համամասնական ընտրություններում մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած մի շարք կուսակցությունների «տունը կռիվ է ընկել»:

Բանն այն է, որ նրանք իրար մեջ չեն կարողանում կիսել ֆինանսական ծախսերը, որոնք այդպես էլ չկարողացան հետ բերել: Դե հասկանալի է` ինչ մեծ գումարների մասին է խոսքը՝ պաստառ, բուկլետ, պետական մուծումներ, վերջապես մեքենայի վառելիք, որպեսզի քարոզարշավ իրականացվի, սնունդ, թուղթ ու գրիչ:

Ֆինանսական ճգնաժամը որոշների մոտ հասել է այն աստիճանի, որ անգամ պարտք են վերցրել հարազատ-բարեկամներից, ընկեր-սանիկներից։ Այս առումով՝ 2 տոկոսի շեմը հաղթահարած 6 քաղաքական ուժի՝ 4 կուսակցություն (ՔՊԿ, ԲՀԿ, ՄիԹԿ, ՀՇՊԿ) եւ 2 դաշինք («Ուժեղ Հայաստան», «Հայաստան»), բախտները բերել է՝ նրանք 5 տարի շարունակ պետական բյուջեից կստանան ֆինանսավորում:

Հիշեցնենք, որ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ընդհանուր առմամբ 105 մլն դրամ ընտրագրավի գումար հետ չի վերադարձվի օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը չհաղթահարած 14 կուսակցություններին եւ կփոխանցվի ՀՀ պետական բյուջե»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: