երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել է թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել է թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելվել է Ֆրանսիայի տարածքում:

Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը: «Գորշ գայլեր» կազմակերպությունը լուծարվել է նախարարների խորհրդում՝ համաձայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանի, հայտնում է Le Figaro-ն:

«Ինչպես մանրամասն ասված է հրամանագրում, որը ես ներկայացրել եմ, այն («Գորշ գայլերը») խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների»,- գրել է Դարմանենը Թվիթերի իր միկրոբլոգում:

Նախարարը հրապարակել է նաև կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը:

  • Կիսվել: